Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թաիլանդի օդային սահմանը փակ կլինի մինչև մայիսի 18-ը

Թաիլանդի օդային սահմանը փակ կլինի մինչև մայիսի 18-ը
28.04.2020 | 12:31

Թաիլանդի իշխանությունները երրորդ անգամ են երկարաձգում միջազգային բոլոր տեսակի ուղևորափոխադրումների արգելքը: Այն նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում է իրականացվում: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը՝ իր հերթին հղում անելով Թագավորության Քաղաքացիական ավիացիայի վարչության տարածած հաղորդագրությանը:


«Միջազգային ուղևորափոխադրումների արգելքը, որն ի սկզբանե ուժի մեջ էր մտել ապրիլի 4-ից , այնուհետ երկարաձգվել է մինչև ապրիլի 18-ը, ապա մինչև ապրիլի 30-ը, այժմ երկարաձգվում է մինչև մայիսի 31-ը: Միջոցը չի տարածվում պետական կամ ռազմական ինքնաթիռների, արտակարգ վայրէջքի, մարդասիրական օգնության, բժշկական և փրկարարական նշանակության, ինչպես նաև հայրենադարձություն իրականացնող թռիչքների վրա: Այնուամենայնիվ, Թաիլանդ ժամանող մարդիկ, ովքեր վերոնշյալ պայմաններից որևէ մեկի դեպքով են Թագավորություն այցելում, 14-օրյա պարտադիր կարատին պետք է անցնեն»,- ասված է քաղավիացիայի ընդունած հրամանագրի մեջ:
Նշենք, որ Թաիլանդում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը գրանցվել էր հունվարի 13-ին: Մինչ օրս Թագավորությունում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 2.9 հազարը, բուժվել է ավելի քան 2.6 հազար մարդ, մահացել է 52:

Դիտվել է՝ 893

Մեկնաբանություններ