Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թրամփը քննադել է Times-ի՝ իր սովորույթների մասին հրապարակումը

Թրամփը քննադել է Times-ի՝ իր սովորույթների մասին հրապարակումը
28.04.2020 | 12:34

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուր չի եկել հեղինակավոր The New York Times- ի պարբերականի հրապարկումներից մեկը, որտեղ պարբերականն անդրադարձել է աշխատավայրում նախագահի սիրելի զբաղմունքներին կամ արտասովոր սովորություններին: Թրամփը հրապարակմանն անդրադարձել է Twitter-յան իր էջում:


«Ես աշխատում եմ վաղ առավոտից մինչև ուշ երեկո: Առևտրային պայմանագրերը կարգի բերելու և զինված ուժերը վերակառուցելու համար գիշեր-ցերեկ Սպիտակ տանն եմ, բայց այժմ կարդում եմ The New York Times- ի կեղծ պատմությունն աշխատանքային իմ գրաֆիկի և ուտելիքի նախասիրությունների մասին: Հրապարակումը երրորդ կարգի թղթակիցի կողմից է գրված, որ ոչինչ չգիտի իմ մասին»,- սրտնեղել է ԱՄՆ նախագահը:
Նա նշել է նաև, որ այն մարդիկ, ովքեր իրեն ճանաչում են, կարող են փաստել՝ ԱՄՆ պատմության մեջ ինքն ամենաաշխատասեր նախագահն է: Հավելելէ՝ երեքուկես տարում արել է ավելին, քան մյուս նախագահները: Եբ հենց դա էլ, ըստ նրա, ատում են ստախոս ԶԼՄ-ները:
Նշենք, որ Times-ի հրապարակման մեջ ասվում է, որ ԱՄՆ նախագահ Թրափը հեռուստացույց դիտելն ու մամուլի հրապարակումներին ծանոթնանալը ոչ թե աշխատասենյակում, այլ հանգստի սենյակում է անում:

Դիտվել է՝ 924

Մեկնաբանություններ