«Վրացական երազանք» խորհրդարանական մեծամասնության ղեկավար Ռատի Իոնաթամիշվիլին հուսով է, որ ուկրաինացի գործընկերները Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին թեկնածությունը՝ որպես Ուկրաինայի փոխվարչապետ, չեն հաստատի: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի խորհրդարանի լրատվության վարչության տարածած հաղորդագրությունից:
«Կարծում եմ՝ ուկրաինացի մեր գործընկերներն սթափ կդատեն և Սաակաշվիլիի թեկնածությունը չեն պաշտպանի: Հակառակ դեպքում դա ակնհայտորեն կազդի բարեկամ երկու երկրների հարաբերությունների վրա, որոնք շատ արժեքավոր են»,- լրատվության վարչությունը մեջբերում է Իոնաթամիշվիլիի խոսքերը:
Վրացի պատգամավորն ուկրաինացի գործընկերներին հիշեցնում են նաև մայր հայրենիքում Սաակաշվիլիի դեմ հարուցված քրեական գործերի մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է ստանձնել Ուկրաինայի կառավարության ղեկավարի տեղակալի պաշտոնը: