Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է՝ եթե Ուկրաինան Միխեիլ Սաակաշվիլին նշանակվի Ուկրաինայի փոխվարչապետ նշանակի, ապա պաշտոնական Թբիլիսին հետ կկանչի Կիևի արտակարգ ու լիազոր դեսպանին: Այս մասին տեղեկացնում է ռուսական ТАСС գործակալությունը:
«Եթե նման բան տեղի ունենա, իհարկե, նաև մեր քայլերը չեն ուշանա: Դեսպանին դեռևս հետ չենք կանչել, բայց եթե նման որոշում կայացվի, մենք, անխոս, կգնանք այդ քայլին: Ուկրաինան մեր ռազմավարական գործընկերն է, ինչը, անկախ քաղաքական վերդսավորումներից, երկարաժամկետ հեռանկարում անհանար է, որ փոփոխվի: Բայց, այնուամենայնիվ, դատապարտելի է, երբ ռազմավարկան գործընկերը ստրատեգիական նշանակության պաշտոնի կարող է նշանակել դատապարտված ու հետախուզման մեջ գտնվող անձի»,- ասել է Գախարիան:
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալկվաձեն էլ իր հերթին է նամակ է հղել գերագույն Ռադայի ղեկավար Դմիտրի Ռազումկովին ու նշել. «Սաակաշվիլիի նշանակումը Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում կվնասի պաշտոնական Կիևի և Թբիլիսիի հարաբերություններին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է ստանձնել Ուկրաինայի կառավարության ղեկավարի տեղակալի պաշտոնը: