Աշխաբադի պետական գերատեսչությունների աշխատակցուհիները պարտավոր էին պահպանել «արտաքին տեսքի կանոնները»: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը:
Պետական աշխատողներին, այդ թվում՝ դպրոցների և համալսարանների ուսուցիչներին, արգելվում է մազերը ներկել, կեղծ թարթիչներ դնել, հոնքերին դաջվածքներ անել, մատնահարդարում և պեդիկյուր անել:
«Քաղաքացիներն իրենք իրենց մեջ քննարկում ու խոսում են, որ իշխանությունները փորձում են կանաց «միանման» դարձնել, ինչ է թե պահպանեն ազգային ավանդույթները: Մյուս կողմից, ըստ կանանց, իշխանությունները ցանկանում են ճնշում գործադրել գեղեցկության սրահների վրա, ինչի մատուցած ծառայությունների գները վերջին շրջանում անչափ բարձրացել են»,- ասել է ռադիոկայանի աղբյուրը:
Թուրքմենստանի իշխանություններն արգելել են նաև լայն օձիքով վերնաշապիկներ հագնել, որոնց ծայրերը ասեղնագործված կլինեն ազգային նախշերով: