Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սաակաշվիլիին Ուկրաինայի փոխվարչապետ նաշանակելու հարցը կքննարկի առաջիկա օրերին

Սաակաշվիլիին Ուկրաինայի փոխվարչապետ նաշանակելու հարցը կքննարկի առաջիկա օրերին
28.04.2020 | 12:43

Ուկրաինայի խորհրդարանը, ըստ երևույթին, հինգաշաբթի օրը կքննարկի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում նշանկելու հարցը: Այս մասին տեղեկանում ենք UNN գործակալությունից:
Ուկրաինայի խորհրդարանի իշխող մեծամասնության՝ «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դևիդ Արախամիան հաստատել է. «Թեև կարգը դեռևս հայտնի չէ, բայց նիստը տեղի է ունենալու հինգշաբթի օրը»:


Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Իրինա Վերեշչուկն էլ չի բացառել, որ Սահակաշվիլին կարող է ոչ թե կառավարությունում, այլ, օրինակ, նախագահի կաբինետում պաշտոն ստանալ: «Ամեն դեպքում համոզված եմ, որ Միխեիլ Նիկոլոզովիչը կգտնի իր տեղը, և մենք իրոք շնորհակալ կլինենք նրան այն էներգիայի համար, որ պատրաստվում է ներդնել Ուկրաինայի զարգացման համար»,- ասել է պատգամավորը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է ստանձնել Ուկրաինայի կառավարության ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ