Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 59-ով՝ հասնելով 1867-ի, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 18-ով և հասել 866-ի, տեստավորումների թիվը 19 296 է: Մահվան նոր դեպքի մասին Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ պացիենտը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Կորոնավիրուսային հիվանդությունից բուժվում է 971 մարդ:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 30-ի: