Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 3 միլիոն 65 հազարին, 922 000-ը արդեն ապաքինվել է, մահացել է 211 000-ը:
ԱՄՆ-ում հայտնաբերվել է Covid-19-ի մեկ միլիոն դեպք, մահացել է 56 000 մարդ:
Նոր Զելանդիան հայտարարել է համաճարակի դեմ հաղթանակի մասին:
Գերմանիայում սահմանափակումների թուլացման պայմաններում պահանջվում է պաշտպանիչ դիմակներ կրել:
Ճապոնիան արգելել է մուտքը Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և ևս 14 երկրներից ժամանողների համար:
Վերադառնալով աշխատանքի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է առաջիկա օրերին ներկայացնել կարանտինից դուրս գալու պլանը, սակայն չի պատրաստվում չեղարկել միանգամից:
Ֆրանսիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ համաճարակի զոհ է դարձել 23 000 մարդ:
Ռուսաստանը Covid-19-ի հայտնաբերված դեպքերի քանակով գերազանցեց Չինաստանին՝ հիվանդությունը հաստատվել է 87 000 մարդու մոտ: Մոսկվայում վերջին մեկ օրում մահացել է 44 մարդ: Երկկողմանի թոքաբորբից մահացել է «Մետալոինվեստ»-ի ղեկավար Անդրեյ Վարիչևը, նա 52 տարեկան էր: Ռուսաստանի մարզերում երկարաձգում են կարանտինը, պարտադրում պաշտպանիչ դիմակներ կրել և սահմանափակում ալկոհոլի վաճառքը: