Նոր Զելանդիայի իշխանությունները հայտարարում են կորոնավիրուսի համաճարակի դեմ հաղթանակի մասին: 5 միլիոն բնակչություն ունեցող երկրում վարակվել է 1500 մարդ, մահացել՝ 19-ը: Համաճարակի դեմ մի քանի շաբաթ տևած պայքարից հետո վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ երկրում վարակի նոր դեպքերը հատուկենտ են: Վարակի առաջին դեպքերը հայտնաբերվելուն պես Նոր Զելանդիան կոշտ սահմանափակումներ էր ձեռնարկել՝ փակելով երկրի սահմանները, ռեստորանները, սրճարանները: Այժմ երկիրը բացում է տնտեսությունը, սակայն որոշ սահմանափակումներ դեռ կպահպանվեն:
Նոր վարակակիրների նվազագույն թվեր են արձանագրվում նաև Հարավային Կորեայում, Վիետնամում, Ավստրալիայում, Չինաստանում: