Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ատոմ Ջանջուղազյան. Կառավարությունը 300 մլրդ դրամ ազատ մնացորդ չունի

Ատոմ Ջանջուղազյան. Կառավարությունը 300 մլրդ դրամ ազատ մնացորդ չունի
28.04.2020 | 14:51

300 մլրդ ազատ մնացորդ չունենք, ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին, թե եթե ընդդիմության պնդմամբ՝ 300 մլրդ դրամ ազատ միջոցներ կան, որոնց մի մասը կարող է տրամադրվել հանրությանը՝ որպես աջակցություն, ինչո՞ւ է առաջարկվում 150 մլրդ դրամի աջակցության ծրագրեր մշակել բյուջեի հաշվին։

«Ես վստահ չեմ, որ ինձ համար մինչև վերջ պարզ է, թե ինչ 300 մլրդ դրամի մասին է խոսքը, բայց կարող եմ ենթադրել, որ խոսքը գանձապետական միասնական հաշվի մնացորդի մասին է, ինչի հետ կապված անցյալ տարի, երբ համավարակը կանխատեսելի չէր, մենք անընդհատ քննադատության էինք արժանանում։ Եթե խոսքը դրան է վերաբերում, պիտի նշեմ, որ դրանք ազատ միջոցներ չեն, դրա հետ կապված պարզաբանում ներկայացվել է։ Գանձապետական միասնական հաշիվը, որը գանձապետական համակարգի ներդրմանը զուգահեռ 1996-ից սկսած պարբերաբար համախմբել է պետությանը և համայնքներին պատկանող բոլոր դրամական միջոցները, հենց դրա համար է նախատեսված, որ դրա միջոցով շրջանառվեն պետությանն ու համայնքներին պատկանող դրամական միջոցները, ինչը չի նշանակում, որ դրանք ազատ են ու կարող են ցանկացած պահի օգտագործվել ցանկացած ուղղությամբ», - ասաց Ջանջուղազյանը։


Երեկ ԼՀԿ-ն առաջարկել էր՝ մայիսին 100 մլրդ դրամ նախատեսել աջակցությունների համար, որից 50 մլրդ դրամից ամեն ընտանիքի 100 000 դրամ վճարել, մնացած 50 մլրդից հավելյալ թոշակ տալ 470 000 թոշակառուի:

Դիտվել է՝ 1021

Մեկնաբանություններ