Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Եթե արտառոց բան չպատահի, առաջիկա 10 օրում գնալու ենք սահմանափակման ռեժիմների մինիմիզացիայի

28.04.2020 | 14:52

Մենք պետք է կորոնավիրուսի պայմաններում ապրենք մեր բնականոն կյանքով, ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քայլ-քայլ պիտի գնանք այդ ճանապարհով, ու պարետը որոշում կստորագրի, որի արդյունքում հանվում է բնակության վայրից ոչ ավելի, քան մեկ կիլոմետր ֆիզիկական վարժությունններ ու հեծանվավարություն իրականացնելու նախկին սահմանափակումը, այժմ ավելի թուլացվելու է ռեժիմը և թույլատրվելու է բնակության վայրին մոտ մեկ կիլոմետր հեռավորության տարածքում զբոսնել՝ պայմանով, որ ժամերը կսահմանի պարետը, եթե չեմ սխալվում՝ առավոտյան 10։00֊ից 12։00-ը և երեկոյան 19։00- 21։00», - ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պահպանվելու է տեղաշարժման թերթիկի պահանջը։ Վարչապետի խոսքով՝ գնալու են սահմանափակումների նվազեցման։ «Եթե արտառոց բան չպատահի, առաջիկա 10 օրում գնալու ենք սահմանափակման ռեժիմների մինիմիզացիայի, մենք հիմա մտածում էինք, որ տնտեսական գործունեության բոլոր ոլորտները բացվեն, բայց ամեն ոլորտի համար Առողջապահության նախարարությունը պետք է անվտանգության կանոնների պահպանման որոշակի տրամաբանություն դնի», - նշեց նա:

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ