Եթե չվերադառնաք ձեր ինքնամեկուսացման վայր, մենք հարկադրանքի միջոցներ կձեռնարկենք, կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին ասացին ծառայություն իրականացնող ոստիկանները։
«Սա դիտվում է որպես հավաք», - ասաց ոստիկանը։ Իպատասխան քաղաքացիներն ասացին, որ չունեն գազ, չունեն հոսանք, զրկված են կրթության հավասար իրավունքից և իրենց ակցիան խաղաղ է։ «Իմ ընտանիքի համար սա խիստ անհրաժեշտություն է, իմ տան գազ ու լույսն անջատած է, տանը մնալու համար սա խնդիր է», - ասաց քաղաքացին։