Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սերժ Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նոր հանդիպում չի եղել

Սերժ Սարգսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նոր հանդիպում չի եղել
28.04.2020 | 14:54

Լրատվամիջոցներից մեկում երեկ տեղեկություն էր հրապարակվել, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել են և լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն, իբր, «պայմանվորվել են միավորել ջանքերը ՀՀ նոր իշխանության դեմ պայքարում», քննարկման առիթն էլ եղել է «Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ ներկայացված փողերի լվացման մեղադրանքը, Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար կաթողիկոսի կոչից հետո նրա ու եկեղեցու շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները»:


Aysor.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից խնդրեց մեկնաբանել, թե որքանով է վերոնշյալ տեղեկությունը համապատասխանում իրականությանը:
«Իհարկե, իրականությանը չի համապատասխանում և որևէ հիմք չունի: Պաշտոնաթողությունից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ է հանդիպում ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, ընդ որում` դրանցից և ոչ մեկը չի եղել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ քրեական գործ հարուցելուց հետո:
Դավադրությունների տեսության հեղինակներն այժմ էլ հերթական դավադրությունը հյուսում են ձեր վկայակոչած թեմայով: Սա է իրականությունը: Իսկ Վեհափառ Հայրապետի հետ հանդիպումների ժամանակ քննարկումների թեմաներն այնպիսին էին, ինչպիսիք վայել են Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ՀՀ պաշտոնաթող նախագահին», - պատասխանեցին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:

Դիտվել է՝ 1350

Մեկնաբանություններ