Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բաբկեն Հարությունյան. Փաշինյանն ասում էր՝ պետական համակարգը հանրապետականացված է, այսօր էլ ՔՊ-ացված է

Բաբկեն Հարությունյան. Փաշինյանն ասում էր՝ պետական համակարգը հանրապետականացված է, այսօր էլ ՔՊ-ացված է
28.04.2020 | 14:55

Ջրօգտագործող 15 ընկերություններին վերահսկելը շատ բարդ է, ավելին՝ անհնար: Չկա թափանցիկություն, այն դեպքում, երբ խոսքը մեծ գումարների մասին է, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը:

«ՋՕ-երը չունեն կայքեր, թափանցիկության ուղղությամբ որևէ քայլ չի արվել, մեխանիզմներ չկան՝ վերահսկելու, թե ինչպես են ծախսվում գումարները, ինչի համար են ծախսվում: Իշխանությունն ուղղակի ամեն գնով հասնում է նրան, որ ՋՕ-երում պաշտոնների նշանակվեն իրենց մարդիկ: Համակարգը կոռուպցիոն է: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ պետական համակարգը, տարբեր կառույցները հանրապետականացված են, այսօր էլ ՔՊ-ացված են: Խնդրեմ, մի օրինակ՝ Արտաշատի ՋՕ-ի տնօրենին կռվով-դավով հանեցին, նրա փոխարեն նշանակեցին ՔՊ-ի Արտաշատի պատասխանատուին: Վեդիի ՋՕ-ի պետ նշանակել են Արարատի մարզպետի փեսային: Էս չե՞ք, է՞ս էր ձեր կադրային քաղաքականությունը: Բայց քանի որ ոռոգման համակարգը փայլուն հնարավորություն է տալիս՝ ինչ ուզել անելու, իշխանությունը մտածում է՝ ինչո՞ւ իրենք չօգտվեն», -ասաց նա:

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ