Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իմ երկրի վարչապետն էստեղ ա նստած, եկել ենք մեր ընտրած վարչապետի հետ զրուցելու, ինչո՞ւ չի կատարում մեզ տված խոստումները

Իմ երկրի վարչապետն էստեղ ա նստած, եկել ենք մեր ընտրած վարչապետի հետ զրուցելու, ինչո՞ւ չի կատարում մեզ տված խոստումները
28.04.2020 | 14:56

100 անգամ էլ վարչական արձանագրություն կազմեք, մեկ է, դուրս ենք գալու, գալու ենք այստեղ։ Մեր ընտրած կառավարությունը, մեր վարչապետը պետք է տեսնի դա, ասաց հոսանքի և գազի անջատման պատճառով կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին։ «Ինքը պետք ա հասկանա, որ իր կողքի մարդիկ իրականությունը չեն ներկայացնում։ Նենց չի, որ բան ու գործ չունենք անելու, եկել ենք կառավարության դիմացը կանգնել, ժամանակ ենք սպանում», - ասաց քաղաքացին։


Ոստիկանները հորդորեցին վերադառնալ տուն, որպեսզի արձանագրություն չկազմեն տեղաշարժման սահմանափակումները խախտելու վերաբերյալ։
«Ես ում ընտրել եմ, էդ կառավարության անդամներն էստեղ են, իմ երկրի վարչապետն էստեղ ա նստած։ Եթե վարչապետը լայվով ասում ա, որ չպետք ա հոսանքազրկվեն, բայց հաջորդ վայրկյային մարդկանց հոսանքն անջատում են։ Մենք մեր ընտրած վարչապետից եկել ենք պահանջենք էն, ինչը որ մեզ հասնում ա։ Մենք ոչ մի բան չենք խախտում, եկել ենք մեր ընտրած վարչապետի հետ զրուցելու, ինչու՞ չի կատարում մեզ տված խոստումները։ Ինքը մեզ տված խոստումներ ունի», - ասացին քաղաքացիները:

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ