Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Քեմալական կուսակցությունը գրեթե ճանաչում են Հայոց ցեղասպանությունը

Քեմալական կուսակցությունը գրեթե ճանաչում են Հայոց ցեղասպանությունը
28.04.2020 | 15:08

Թուրքական բանակի պահեստի ծովակալ Ջեմ Գյուրդենիզը հեռուստաալիքներից մեկի եթերում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին՝ տեղեկացնում է aydinlik.com.tr կայքը: Գյուրդենիզը քննադատել է Թուրքիայի և իշխանություններին, և ընդդիմությանը: Ծովակալն առանձնահատուկ անդրադարձել է ընդդիմադիր գլխավոր ուժ համարվող քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության գործիչների դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության հարցում:

«Աթաթուրքի ստեղծած կուսակցության երևելի գործիչները գրեթե ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Նրանց հայտարարությունների մեջ երևում է իմպերիալիստական երկրների մտածելակերպը: Ես շատ եմ հիասթափվում՝ կարդալով նրանց հայտարարությունները: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես են մտածում և ինչպես են նման բաներ ասում այդ մարդիկ»,-նշել է Գյուրդենիզը: Ծովակալը հայտարարել է նաև, որ Թուրքիայի բոլոր քաղաքական ուժերը հեռացել են հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի սկզբունքներից:

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ