Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Դոնալդ Թրամփ. Ինչո՞ւ պետք է օրը փոխեմ, նոյեմբերի 3-ը լավ թիվ է

Դոնալդ Թրամփ. Ինչո՞ւ պետք է օրը փոխեմ, նոյեմբերի 3-ը լավ թիվ է
28.04.2020 | 15:09

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է նոյեմբերի 3-ի նախագահական ընտրությունները կորոնավիրուսի համավարակի հետևանքով հետաձգելու հավանականությունը՝ այդ հայտարարությունները «հատուկ քարոզչություն» որակելով, հայտնում է Daily Mail պարբերականը։ «Երբեք չեմ մտածել ընտրության օրը փոխելու մասին: Ինչո՞ւ պետք է փոխեմ։ Նոյեմբերի 3-ը լավ թիվ է»,- նշել է Թրամփը Սպիտակ տանը ճեպազրույցում։


Նախագահական ընտրություններում Թրամփի ամենահավանական մրցակից դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը հայտարարել էր, թե Թրամփը պատրաստվում է օգտագործել կորոնավիրուսը ընտրությունները հետաձգելու համար։ «Հիշեք խոսքերս՝ կարծում եմ, որ նա ինչ-որ կերպ հետաձգելու է ընտրությունները, ինչ-որ պատճառ է ներկայացնելու՝ թե ինչու չի կարող տեղի ունենալ»,- նշել էր Բայդենը։


Մեկնաբանելով Բայդենի հայտարարությունը՝ Թրամփը նշել է․«Դա պարզապես սարքած քարոզչություն է՝ սակայն ոչ թե իր, այլ շատ այլ ուրիշ մարդկանց կողմից, որոնք զբաղվում են կարճ հայտարարություններ անելով»։
ԱՄՆ-ում ընտրության օրը կարելի է փոխել միայն օրենքում փոփոխություն մտցնելուց հետո՝ Կոնգրեսի և նախագահի հաստատումից հետո։

Դիտվել է՝ 840

Մեկնաբանություններ