Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լիբիայում իշխանությունն անցնում է բանակին

Լիբիայում իշխանությունն անցնում է բանակին
28.04.2020 | 15:10

Ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել է, որ երկրում իշխանությունն անցնում է բանակին։ «Լիբիացիներ, դուք արձագանքեցիք մեր կոչին՝ հայտարարել քաղաքական համաձայնության դադարեցման մասին, որը քանդեց երկիրը, ինչպես նաև կոչին՝ լիազորել նրան, ում դուք առավել արժանի եք համարում այս փուլում կառավարելու համար»,- հայտարարել է ֆելդմարշալը՝ քաղաքացիներին ուղերձում։


Նա հավելել է, որ Լիբիայի բնակիչներն ընտրել են Լիբիայի Ազգային Բանակի գլխավոր հրամանատարությանը՝ երկիրը ղեկավարելու համար։ Հաֆթարը կոչ էր արել քաղաքացիներին մերժել 2015-ի համաձայնագիրը, որը թույլ էր տվել Ազգային համաձայնության կառավարություն ձևավորել։

Դիտվել է՝ 1223

Մեկնաբանություններ