Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում. նախարար

Վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում. նախարար
28.04.2020 | 22:19

Վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։


Նա, մասնավորապես, գրել է. «Որտե՞ղ ենք մենք այժմ կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով...
Վերջին օրերին հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում:
Աճի կորի հարթեցումը մեզ որոշակիորեն հաջողվել է: Որոշակիորեն հաջողվել է ժամանակ շահել եւ վերադասավորվել` հիվանդության դեմ պայքարի ավելի կազմակերպված համակարգ ունենալու համար:


Սակայն այդ ջանքերը դեռ պետք է շարունակվեն: Եվ դրանք պետք է լինեն կոլեկտիվ` բոլորիս կողմից: Մենք պետք է շարունակենք պահպանել հեռավորությունը միմյանց միջեւ, ձեռքերը հաճախ ախտահանենք, փակենք մեր բերանը դիմակով, երբ հնարավոր է:
Սահմանափակումների թուլացմանը զուգընթաց, մենք առավել մեծ անձնական պատասխանատվություն պետք է դրսեւորենք վարակի տարածումը կանխարգելելու համար:
Սահմափակումների թուլացումը չի նշանակում, որ այլեւս վտանգ չկա վարակվելու եւ վարակելու ուրիշներին, հատկապես մեր տարեց եւ քրոնիկական հիվանդություններով հարազատներին, մեր հայրերին եւ մայրերին, մեր տատիկներին եւ պապիկներին»։

Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ