Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վահրամ քահանա Մելիքյան. Այդպիսի հանդիպումները կազմակերպվում են ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության

Վահրամ քահանա Մելիքյան. Այդպիսի հանդիպումները կազմակերպվում են ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության
28.04.2020 | 23:09

Մայր Աթոռի մամլո քարտուղար Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքում գրել է. «Ծանոթանալով NewArmenia.am կայքում հրապարակված «Սերժ Սարգսյանն ու կաթողիկոսը հանդիպել են. պայմանավորվել են համատեղել ուժերը» նյութին՝ ցանկանում եմ նշել հետևյալը։
Պետական, քաղաքական կամ հասարակական գործիչների, այդ թվում և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումների համար որևէ արգելք և սահմանափակում չկա։ Այդպիսի հանդիպումները կազմակերպվում են ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության՝ քննարկելու մեր երկրին ու ժողովրդին հուզող տարաբնույթ խնդիրներ։


Պետք է ձերբազատվել այդպիսի հանդիպումներին արհեստական օրակարգեր վերագրելուց և դավադրություններ փնտրելուց։ Անհեթեթություն է մտածել, որ այդպիսի օրակարգով հանդիպում կարող էր լինել։

Դիտվել է՝ 1265

Մեկնաբանություններ