Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Էդմոն Մարուքյան. Ժողովրդի փողը չեն ուզում տալ ժողովրդին, որ կոմունալները վճարի

Էդմոն Մարուքյան. Ժողովրդի փողը չեն ուզում տալ ժողովրդին, որ կոմունալները վճարի
28.04.2020 | 23:15

«Ժողովրդի փողը չեն ուզում տալ ժողովրդին», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, նա առաջարկում է կառավարությանը 500 000 ընտանիքների 100 000 դրամ միանվագ աջակցություն տրամադրել, կրկնապատկել թոշակները, և այդ կերպ մեղմել կորոնավիրուսի հետևանքով առաջած սոցիալական խնդիրները։


Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ի պատասխան, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ գումար չունեն։
Էդմոն Մարուքյանը հակադարձում է՝ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ճիշտ չի ասում, բյուջեում փող կա, այն էլ՝ ավելի քան 380 միլիարդ, իսկ ինքն առաջարկում է մարդկանց 100 միլիարդի աջակցություն տրամադրել։
«Կարող եմ ենթադրել, որ խոսքը վերաբերում է գանձապետական միասնական հաշվի մնացորդ 300 միլիարդ դրամին: Եթե խոսքը դրան է վերաբերում, ապա պիտի նշեմ, որ դրանք ազատ միջոցներ չեն: Մենք չունենք 300 միլիարդ դրամ ազատ մնացորդ, ավելին, դա շատ տրամաբանական չի լինի այդքան ազատ մնացորդ մեր ունեցած մոտավորապես 1,8 տրիլիոնանոց բյուջեի պայմաններում ունենալը», - ասաց Ջանջուղազյանը: «Ֆինանսների նախարարը ամբիոնից ստում է՝ ասելով, որ չկա այդ գումարը, և այդ գումարը պարտավորությունների տակ է: Ուրեմն այդ գումարը՝ 385 միլիարդ դրամը հենց հիմա հաշվի վրա է, այդ գումարից մոտավորապես 150 միլիարդի կարգի գումար է, որ պարտավորություններով ծանրաբեռնված է, մնացած գումարը անցյալ տարիների կապիտալ շինարարությունների չիրականացրած թերակատարման փողերն են, որոնք մնացել են, - արձագանքեց Մարուքյանը: -Դա խնայողություն է: Այսինքն՝ սա բանակի փողը չի, սա թոշակների փողը չի, սա աշխատավարձերի փողը չի, սա առանձին փող է, և սրա տեղը կա, բոլորը գիտեն: Բայց իրենք չեն ուզում ժողովրդի փողերը, ժողովրդի փողն է, ժողովուրդն է գեներացրել, չեն ուզում տան մի քիչ էս ժողովրդի փողից ժողովրդին, որ ժողովուրդը գնա իր կոմունալները վճարի»:


«Ազատության» հարցին՝ եթե 100-հազարական դրամները պետությունը տա, դա խնդիրը լուծելո՞ւ է, Մարուքյանը պատասխանեց. «Կա կարծիք կառավարությունում, որ «եկեք սպասենք՝ պոլը տեսնենք, այսինքն՝ ինչքան սուզվելու է, սուզվի, հետո տեսնենք՝ ում ենք օգնում», դա սխալ մոտեցում է, որովհետև երբ որ դու սպասես, որ պոլը տեսնես, էդ պոլը շուտ է գալու վերև: Հետևաբար պետք է այն պահին աջակցել, որ պահին ինքը դրա կարիքն ունի, այլապես հիմա գողություններն է ավելանալու, հազար ու մի վատ բան է ավելանալու: Ինչ վերաբերում է, որ կարող է սա ձգվի, այո, կարող է սա ձգվի, հետևաբար նաև պետությունը պարտքեր է վերցնելու: Տեսեք՝ հիմա ամբիոնից խոսում է, ասում՝ պետական պարտքն ավելացնելու են, էդ պարտքը որ վերցնում է, ո՞ւմ պարտքն է, հո վարչապետի պարտքը չի՞, մեր ժողովրդի պարտքն է: Այդ պարտքը, որ վերցնում են, պետք է ժողովրդին տան էդ փողը, որ ժողովուրդն ապրի այդ ընթացքում: Այո, կարող է ձգվի, ուրեմն էլի պետք է տան 100 հազար դրամ, բա ի՞նչ եք մտածում, մտածում եք, որ պետք է հազարավոր ՀՀ քաղաքացիների լույսը, գազը անջատեն, մթին նստեն, տեսնեն՝ իրենց հարևանը լույս ունի, ինքը՝ չունի: Ստանալ 1,5 միլիոն աշխատավարձ, ոնց որ հենց հիմա Ջանջուղազյանն է ստանում, ու ամբիոնից ասել, որ մարդկանց պետք չի դա տալ, դա սխալ քաղաքականություն է: Ասում է՝ հարուստն աղքատին մանր է փրթում, էս էդ պատմությունն է»:

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ