Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսել են

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսել են
28.04.2020 | 23:17

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են երկու երկրների քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցի համակարգումը:

ՌԴ ԱԳՆ կայքում նշված է. «Կողմերը քննարկել են կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը, երկու պետությունների ձեռնարկած միջոցները դրա տարածմանը հակազդելու և այս ոլորտում համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցին»: Նախարարները նաև կարծիքներ են փոխանակել Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Դիտվել է՝ 817

Մեկնաբանություններ