Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վլադիմիր Պուտին. Մենք գտնվում ենք համաճարակի դեմ պայքարի ամենալարված փուլում

Վլադիմիր Պուտին. Մենք գտնվում ենք համաճարակի դեմ պայքարի ամենալարված փուլում
28.04.2020 | 23:29

Վլադիմիր Պուտինը երրորդ հեռուստաուղերձով անդրադարձել է կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված վիճակին: «Ռուսաստանում զրոյից սկսվել է կորոնավիրուսի բուժման համար անհրաժեշտ մի շարք դեղամիջոցների արտադրությունը: Ինչ վերաբերում է թեստ-համակարգերին, մարտ-ապրիլին մեր արդյունաբերությունն 9 անգամ ավելացրել է արտադրությունը: Եթե մարտի սկզբին Ռուսաստանում օրական 2500 հետազոտություն էր իրականացվում՝ վիրուսի հայտնաբերման համար, այժմ՝ օրական 150 000»՝ ասել է նա: Պուտինն ընդգծել է, որ իրավիճակը «շարունակում է ծայրահեղ բարդ լինել և հիվանդության գագաթնակետը դեռ չի հաղթահարվել»: «Մենք այժմ գտնվում ենք համաճարակի դեմ պայքարի նոր, թերևս, ամենալարված փուլում: Վարակվելու վտանգն առաջնային տեղ է դուրս եկել, վիրուսի մահացու վտանգը պահպանվում է: Սահմանափակումների միանգամից չեղարկման մասին անգամ խոսք լինել չի կարելի, առջևում դժվար ճանապարհ կա անցնելու»,- ասել է ՌԴ նախագահը: Պուտինը հայտնել է, որ մայիսի 6-11 ոչ աշխատանքային օրեր են լինելու:


Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում մահացել է 867 մարդ, վարակվել են 93 558-ը, ապաքինվել՝ 8456-ը:

Դիտվել է՝ 1201

Մեկնաբանություններ