Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Տիգրան Ավինյան. Սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները կվերացվեն մայիսի 4-ից

Տիգրան Ավինյան. Սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները կվերացվեն մայիսի 4-ից
28.04.2020 | 23:33

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության շրջանակներում մայիսի 4-ից կհանվեն սպասարկման ոլորտի որոշ ընկերությունների սահմանափակումները՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը։

«Հիմնականում մենք սահմանափակումների հանման որոշումները կայացնում ենք՝ ելնելով վարակի տարածման ցուցանիշից, դրա ինտենսիվությունից։ Մեծ հավանականությամբ, մայիսի 4-ից կրկին մեծ փաթեթով կվերացվեն որոշ սահմանափակումներ մշակող արդյունաբերությունում, սպասարկման ոլորտում գործող գեղեցկության սրահներում և մի քանի նմանատիպ այլ կազմակերպություններում, իհարկե, որոշակի կանոնների պահպանմամբ», – նշեց Ավինյանը։


Նրա խոսքով՝ հետագայում դիտարկվելու են նաև բացօթյա սրճարանների, ինչից հետո միայն՝ փակ սննդի օբյեկտների բացման հնարավորությունները։ ՀՀ արտակարգ դրության ռեժիմի պարետը շեշտեց, որ արդեն իսկ սահմանափակումներ են հանվել շինարարության ոլորտում, մշակվող արդյունաբերության ոլորտում և դրանց տարբեր ենթաոլորտներում։

Դիտվել է՝ 1394

Մեկնաբանություններ