Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 3,1 միլիոնը

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 3,1 միլիոնը
29.04.2020 | 14:27

Աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 3140000-ի, ապաքինվածների թիվը 956 000 է, մահացածներինը՝ 218 000:
Վերջին մեկ օրում մահացել է 5,5 հազար մարդ՝ հազարով ավելի, քան նախորդ օրը: Պատճառը ԱՄՆ-ում մահացության կտրուկ աճն է: Նյու Յորքն ամենից շատ տուժած նահանգներից է, այնտեղ նահանգապետը չի խոստանում կարանտինի թուլացում առնվազն մինչև մայիսի 15-ը: Կորոնավիրուսից մահացած ամերիկացիների թիվը գերազանցել է Վիետնամի պատերազմում զոհվածների թիվը: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով ՝ ԱՄՆ-ում Covid-19-ից մահացել է 60 000 մարդ: Վիետնամի պատերազմի 20 տարիներին ԱՄՆ բանակը կորցրել է 58 000 մարդ: ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն գերազանցում է մեկ միլիոնը, սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է:


Եվրոպայում համաճարակից առավել տուժած երկրներում մահացությունը շարունակում է նվազել: Իսպանիայում և Ֆրանսիայում կարանտինից դուրս գալու պլաններ են ներկայացվել: Դա կլինի աստիճանաբար և կսկսվի շուկաների բացմամբ, ռեստորաններն ու բարերը կբացվեն ամենավերջում:
Ավստրիան մայիսի 1-ից հանում է կարանտինը. Այնտեղ կթույլատրեն հավաքվել 10-հոգանոց խմբերով:
Ռուսաստանում հայտնաբերված Covid-19-ի դեպքերն արդեն ավելի շատ են, քան Չինաստանում և Իրանում: Մոսկվայում երեքշաբթի օրը գրանցվեց մահացության ռեկորդ՝ 67 մարդ: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը նոր հանձնարարականներ է տվել կորոնավիրուսային վարակի կանխարգելման, ախտորոշման և բուժման համար. բժիշկներին խնդրել են առանձնացնել մահացությունները Covid-19-ից և կորոնավիրուսի հետ կապված՝ քրոնիկ հիվանդություններով պայմանավորված մահացությունները: Դա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի մահացության պաշտոնական թվերի նվազմանը: Հիվանդանոցներին խորհուրդ է տրվում «նվազեցնել անձնական պաշտպանիչ պարագաների օգտագործումը» և կորոնավիրուսով հիվանդներին դուրս գրել՝ առանց սպասելու թեստի բացասական արդյունքներին: ՌԴ նախագահը երեկ հայտարարեց, որ «ոչ աշխատանքային օրերը» երկարաձգվում են մինչև մայիսի 11-ը ներառյալ, քանի որ «պիկը դեռ չի անցել»: Վլադիմիր Պուտինն առաջարկեց ապրիլի 28-ը շտապ օգնության բժիշկների օր հայտարարել: Իսկ Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին հրավառություն կլինի և ինքնաթիռների շքերթ:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ