Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 65-ով՝ հասնելով 1932-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 34-ով և հասել 900-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 20189 է: Կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում բուժվում է 1000 մարդ:
Մահացածների ընդհանուր թիվը, ըստ նույն պաշտոնական տվյալների, 30 է մնում: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը մանրամասնում է. «Ունենք կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 30 դեպք: Նախորդ օրերին արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: