Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վարչապետի մամուլի քարտուղարը շարունակում է իր լիազորություններից դուրս գալ

Վարչապետի մամուլի քարտուղարը շարունակում է իր լիազորություններից դուրս գալ
29.04.2020 | 14:31

Չնայած դատական ոլորտին չմիջամտելու «Մեդիա պաշտպանի» կոչ-հորդորներին` վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը ևս մեկ հայտարարություն է արել ֆեյսբուքում`դուրս գալով իր լիազորություններից ու իր վրա վերցնելով դատարանի գործառույթներ:

Այս անգամ էլ նա չհիմնավորված և չապացուցված մեղադրանքներ է հնչեցրել Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հասցեին։ «Մեդիա պաշտպանը» հորդորում է Մանե Գևորգյանին մնալ իր լիազորությունների շրջանակում: Նման ձևակերպումներ կարող է միայն դատարանը թույլ տալ: Սա Հայաստանի վարկանիշին վնասում է` միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծելով, որ Հայաստանում իշխանության ճյուղերը տարանջատված չեն, և գործադիրն իր որոշումները պարտադրում է դատարաններին: Բացի այդ, սա մամուլի քարտուղարի ինստիտուտի հանդեպ անարգանք է:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ