Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Փաստահավաք խումբը՝ էլէներգիայի, գազի անջատումների մասին

Փաստահավաք խումբը՝ էլէներգիայի, գազի անջատումների մասին
29.04.2020 | 14:34

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը դեռևս մարտին արձանագրել էր, որ արտակարգ դրության ժամանակահատվածում ՀՀ բնակչությունը կանգնելու է կոմունալ վճարումներ կատարելու անկարողության խնդրի առջև, ունեցել ենք բազմաթիվ զանգեր քաղաքացիներից՝ կապված մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարել չկարողանալու հետ։ Այս հարցին մանրամասն անդրադարձ կլինի «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի զեկույցի սոցիալ-տնտեսական բաժնում։ Մինչ այդ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտին ինչպես ԱԺ-ում, այնպես էլ ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս, հայտարարեց, որ կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները չվճարումներով պայմանավորված անջատումներ չեն իրականացնի։


Վստահելով Փաշինյանի այս հայտարարությանը՝ բնակիչները չեն կատարել կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներ, ինչը բնական է՝ հաշվի առնելով ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական պայմանները, երբ աշխատանքի բացակայության պարագայում առկա գումարն ուղղվում է ավելի առաջնահերթ և հրատապ ծախսերի կատարմանը։ Սակայն, Փաշինյանի այս հայտարարությունից մոտ մեկ ամիս անց անջատվում են բնակիչ-բաժանորդների գազը և հոսանքը, և սա այն պայմաններում, երբ չի եղել Փաշինյանի կողմից մեկ այլ հայտարարություն կոմունալ վճարումների հետ կապված իրավիճակի փոփոխության մասին։ Փաստացի, բնակիչները հավատացել են Նիկոլ Փաշինյանին, չեն կատարել վճարումներ, ինչի արդյունքում, ի հակադրություն Փաշինյանի հայտարարությանը, հոսանքը և գազն անջատվել են։ Փոփոխված իրավիճակի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց միայն այսօր՝ ապրիլի 28-ին, երբ բազմաթիվ քաղաքացիների հոսանքը և գազն արդեն անջատվել էին՝ տեղեկացնելով, որ վճարումները պետք է կատարվեն, իսկ չկատարվելու դեպքում, կլինեն անջատումներ։
Կոմունալ ծառայությունների դիմաց չվճարումների և անջատումների հետ կապված ներկայիս բարդ իրավիճակը ստեղծվեց Նիկոլ Փաշինյանի հայտարարության պատճառով, քանի որ վերջինս պոպուլիզմն է ընտրել՝ ճգնաժամի դեմ իրական պայքարի փոխարեն։ Հերթական անգամ ՀՀ քաղաքացիները լսեցին և հավատացին Փաշինյանին և նորից հայտնվեցին բարդ իրադրության մեջ՝ մենակ մնալով իրենց խնդիրների հետ։


Կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին վերջապես գիտակցել, որ ինքն է ՀՀ վարչապետը, հետևաբար պատասխանատուն երկրի սոցիալ-տնտեսական վիճակի համար, դուրս գալ պոպուլիստական գործելաոճից և հնարավորինս քիչ անել հայտարարություններ, որոնք կառաջացնեն սոցիալ-տնտեսական վտանգավոր հետևանքներ»։

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ