Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

General Motors-ը, Ford Motor-ը և Fiat Chrysler-ը մայիսի 18-ից կվերաբացեն գործարանները

General Motors-ը, Ford Motor-ը և Fiat Chrysler-ը մայիսի 18-ից կվերաբացեն գործարանները
29.04.2020 | 14:38

General Motors Co., Ford Motor Co. և Fiat Chrysler Automobiles ընկերությունները ծրագրում են մայիսի 18-ից մասնակիորեն վերսկսել արտադրությունն ամերիկյան գործարաններում, որոնք մարտին փակվել էին կորոնավիրուսի համավարակի ֆոնին՝ հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։


Մոտավոր ամսաթիվը հաստատվել է ընկերությունների ղեկավարության, ԱՄՆ-ի ավտոմոբիլային արդյունաբերության աշխատողների արհմիության (United Auto Workers, UAW) և Միչիգանի նահանգապետ Գրեթհեն Ուիթմերի վարչակազմի հետ բանակցությունների արդյունքում: Միչիգանի նահանգապետ Ուիթմերը դեռ մանրամասներ չի ներկայացրել նահանգի կարևորագույն արտադրական հատվածի վերագործարկման մասին և հայտարարել է, որ «առաջնորդվելու է տվյալներով, այլ ոչ թե արհեստական ժամանակացույցով»։ Ընկերություններն աշխատում են արհմիության հետ՝ աշխատողների պարագայում կորոնավիրուսի ազդեցության ռիսկի նվազեցմանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար։

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ