«Ժամանակը» գրում է.
«Վարչապետի աշխատակազմը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում: Ըստ նոր կարգավորման՝ Առողջապահական և աշխատանքի ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրավունք կունենա ստուգումներ իրականացնել հյուրանոցներում, թատրոններում, կինոթատրոններում, հանրային սննդի օբյեկտներում, և եթե դրանց զուգարանների հիգիենիկ վիճակը համարվի ոչ բավարար, ապա այդ օբյեկտների գործունեությունը անմիջապես կդադարեցվի: Օբյեկտը կսկսի աշխատել միայն այն դեպքում, երբ տեսչական մարմինը կհամարի, որ բացթողումը վերացված է»: