ԵՄ պետությունները համոզված են, որ կորոնավիրուսի պատճառով փակված ներքին սահմաններն անմիջապես բացել չի կարելի։ SARS-CoV-2-ին հակազդելու միջոցները կթուլացվեն ԵՄ երկրների կողմից միայն միմյանց հետ համաձայնեցնելու դեպքում։ Խորվաթիայի ՆԳ նախարար Դավոր Բոժինովիչի խոսքերով, ԵՄ երկրների ՆԳ նախարարներն ապրիլի 28-ի տեսակոնֆերանսում միաբանորեն համաձայնել են, որ ներքին սահմանները բացելու դեպքում պետք է նույնքան զգույշ գործել, որքան արտաքին սահմանների հնարավոր բացման դեպքում։ ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը հայտարարել է, որ սահմանային վերահսկողությունը պետք չէ միանգամից չեղարկել, այլ միայն՝ փուլ առ փուլ։
Կորոնավիրուսային ճգնաժամի կապակցությամբ շատ երկրներ վերականգնել են Շենգենյան գոտու ներսում սահմանային հսկողությունը, որի մեջ եվրոպական 26 երկրներ են ներառված։