Կորոնավիրուսից բուժված Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ընկերուհին՝ Քերի Սայմոնդսը այսօր ծննդաբերել է:
«Վարչապետը և տիկին Սայմոնդսը ուրախ են հայտնելու Լոնդոնի հիվանդանոցում այսօր առավոտյան առողջ տղայի ծնվելու մասին», - ապրիլի 29-ին հայտարարել է Բրիտանիայի կառավարության մամուլի խոսնակը: 55-ամյա Ջոնսոնը տղա ունեցավ աշխատանքի վերադառնալուց երկու օր անց: Երկու շաբաթ նա բուժվում էր հիվանդանոցում, որտեղ երեք օր վերակենդանացման բաժանմունքում ինտենսիվ թերապիա է ստացել:
Անցած շաբաթավերջին նա դուրս էր գրվել հիվանդանոցից ու աշխատանքի վերադարձել ապրիլի 27-ին: 32-ամյա Քերի Սայմոնդսը ավելի վաղ ասել էր, որ ինքը ևս COVID 19-ին բնորոշ ախտանշաններ ունի, բայց հրաժարվել էր թեստ հանձնել և ինքնամեկուսացվել էր: Այսօր ծնված տղան նրանց առաջնեկն է: