Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբը հայտնել է, որ մինչև մայիսի 31-ը երկարաձգում է սահմանները փակ պահելու ժամկետը: Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում մարտի 24-ից արգելվել է երկրից դուրս գալ կամ մուտք գործել:
Բացառություն են կազմում միայն բեռնափոխադրումներն ու չարթերային ավիաչվերթները:
Ապրիլի 28-ի դրությամբ Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 1700 դեպք, 22 մարդ մահացել է: