ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Գավառում տեղի ունեցած դեպքերին։ «Երեկ Գավառում տեղի ունեցած իրադարձություններըն ամբողջությամբ փաստում են այն իրողությունը, որ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման հետևանքով ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի», - գրել է նա: