Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը հանդիպել են

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը հանդիպել են
29.04.2020 | 21:31

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր հանդիպել եմ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ, հայտնել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Կառուցողական քննարկում ենք ծավալել քաղաքական հնարավոր համագործակցության և այդ համատեքստում մեր ծրագրային հիմնադրույթների համադրելիության շուրջ։ Արցախի խաղաղ և կայուն զարգացման գործում երկուստեք կարևորել ենք ներքին միասնականությունն ու առկա մարտահրավերներին համընդհանուր ջանքերով դիմագրավումը։


Պայմանավորվածություն ենք ձեռք բերել առաջիկայում շարունակել խորհրդակցությունները», - նշել է Արայիկ Հարությունյանը:

Դիտվել է՝ 790

Մեկնաբանություններ