Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անհանգստություն է հայտնել Թբիլիսիի և Կիևի հարաբերությունների ճակատագրով՝ կապված Ուկրաինայի կառավարությունում Միխեիլ Սաակաշվիլիի հնարավոր նշանակման հետ: Զուրաբիշվիլին նշել է այլ պետության ներքին գործերին և կադրային քաղաքականություններին միջամտելու անթույլատրելիության մասին, սակայն Սաակաշվիլիի նշանակումը համարում է «անընդունելի և անհասկանալի»:
«Վրաստանը և Ուկրաինան սերտ ռազմավարական գործընկերներ են: Մեր համագործակցությունը հիմնված է ժողովուրդների միջև դարավոր բարեկամության և մեր ընդհանուր շահերի ու ձգտումների հարգանքի վրա: Չնայած դրան, մեր գործընկեր պետությունը համարում է բարձր քաղաքական պաշտոնի թեկնածու մի անձի, որն իրեն մեղավոր է ճանաչել Վրաստանի բոլոր երեք դատարանների կողմից: Պետք է նշել, որ դա հարուցել է ողջամիտ տագնապ և արձագանք մեր ղեկավարության և հասարակության մոտ», - ասվում է հայտարարության մեջ:
Նա ցավում է, որ ստեղծված իրավիճակն արդեն հանգեցրել է երկրների միջև անվստահության: