Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կառավարական ամառանոցում Վիլեն Գաբրիելյանն ու Տիգրան Ավինյանը ծեծկռտուք են սարքել

Կառավարական ամառանոցում Վիլեն Գաբրիելյանն ու Տիգրան Ավինյանը ծեծկռտուք են սարքել
29.04.2020 | 21:33

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինանի ներկայությամբ միջադեպ է տեղի ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանի՝ Նավակ Ճոճողի միջև։ Կառավարության ամառանոցում գինարբուքից հետո, Ավինյանի ու Նավակ Ճոճողի վեճն այնքան է թեժացել, որ հասել է բռունցքներին։ Նավակ Ճոճողը իրեն ագրեսիվ է պահել։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բաժակ է նետել Նավակ Ճոճողի ուղղությամբ՝ հանդարտեցնելու համար։


Այս ամենը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի աչքի առաջ։ Թիմակիցներին կարգի հրավիրելու համար վարչապետը ստիպված է եղել դիմել անվտանգության աշխատակիցների օգնությանը։ Տիգրան Ավինյանը վրդովված լքել է կառավարական ամառանոցը՝ հայտարարելով, որ այլևս չի պատրաստվում հանդուրժել այս իրավիճակը։ Կասկած չկա, որ հիմա կառավարությունից սկսեն հերքել տեղեկությունը, բայց պնդում ենք, որ միջադեպի մասին լուրը ամբողջովին ճիշտ է։ Սա առաջին դեպքը չէ, երբ կառավարությունը հերքում է եղելությունը, մինչդեռ ամիսներ անց պարզվում է, որ այդ հերքումները կեղծ էին։

Դիտվել է՝ 1429

Մեկնաբանություններ