Գավառում արձակված կրակոցների միջադեպում ՊՆ համակարգի, ներառյալ՝ Ռազմական ոստիկանության որևէ ծառայող կամ աշխատակից չի եղել՝ Ֆեյսբուքում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տարածված տեղեկությունը, թե, իբր, մահացածներից մեկը ռազմական ոստիկանության քննիչ է, չի համապատասխանում իրականությանը։ Միջադեպում ՊՆ համակարգի, ներառյալ՝ ՌՈ, որևէ զինծառայող, ծառայող կամ աշխատակից ներգրավված չի եղել»,- գրել է Ստեփանյանը: