Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ջազի միջազգային օրը` Երևանում

Ջազի միջազգային օրը` Երևանում
30.04.2020 | 11:00

Ջազի հայկական ասոցիացիան 2019 թվականին Ջազի միջազգային օրը Երևանում տոնեց Հայաստանի ջազ կարատողների և կուբացի հանրահոչակ դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբայի մասնակցությամբ, իսկ այս տարի սիրված և սպասված տոնը կնվշի առցանց հարթակում՝ յուրօրինակ երաժշտական կատարումներով:

Ապրիլի 30-ին առցանց համերգին մասնակցելու են Լուսինե Սարգսյանը, Կարեն Գրիգորյան տրիոն, «Նոր կվինտետ»-ը, Ռաֆայել Պետրոսյան տրիոն, Վահագն Հայրապետյան ջազ տրիոն, Արմեն Հյուսնունց կվարտետը, «Birds»-ը և Լևոն Մալխասյանը:

2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած բանաձևի համաձայն՝ 2012 թվականից ապրիլի 30-ը նշվում է որպես Ջազի միջազգային օր: Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին, որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ: Այսօր էլ շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև՝ միավորելով ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև: Ջազը ազատություն խորհրդանշող երաժշտություն է, որը խոսում է հենց այդ լեզվով և առանձնահատուկ նշանակություն ունի մշակութային, աշխարհի համար:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ