2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ-ANSEF), որն այսուհետ կրում է հայազգի անվանի աստղաֆիզիկոս, մեծ գիտնական Երվանդ Թերզյանի անունը, այս տարի ներկայացված 189 գիտական հայտերից ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 24-ը: 24 խմբում ընդգրկված հայաստանցի 77 գիտնական դրամաշնորհներ ստացան Հայ օգնության ֆոնդից կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, գյուղատնտեսության, հնագիտության, պատմության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համա:
Գիտական խմբերի ղեկավարներից 12-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են 16-ը՝ կանայք: Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ: