Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 3 220 000-ը

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 3 220 000-ը
30.04.2020 | 15:24

Աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 3 220 000-ը, ապաքինվածներինը՝ 1 000 000-ը, մահացել է 228 000 մարդ:
Ապրիլի 29-ին վիճակագրությունում ավելացվել է մահվան 10 000 դեպք՝ նախորդ օրվա համեմատությամբ կրկնակի ավելի: Դա պայմանավորված է նրանով, որ Մեծ Բրիտանիան նոր է հաշվառել համավարակի սկզբում հիվանդանոցներից դուրս՝ տներում կամ ծերանոցներում, գրանցված 3 654 մահվան դեպքերը: Միացյալ Թագավորությունը Եվրոպայում երկրորդ տեղում հայտնվեց կորոնավիրուսի զոհերի թվով` 26097 մարդ, առաջինն Իտալիան է՝ մահվան 27 682 դեպքով:


ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը պնդում է, որ աշխարհում աշխատողների գրեթե կեսը համաճարակի պատճառով կարող է մնալ առանց գոյատևման միջոցների: ԱՄՆ տնտեսությունն առաջին եռամսյակում անկում է ապրել՝ վերջին 6 տարում առաջին անգամ: Ուկրաինայում պետական ընկերությունների ղեկավարների աշխատավարձերը կրճատել են, բիզնեսը մեծ կորուստներ է կրում, Կառավարության շենքի դիմաց բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և գործարարների միջև՝ նրանք պահանջում են հանել կարանտինը:


Կարանտինային միջոցառումներն աստիճանաբար թուլացվում են Ղազախստանում և Ուզբեկստանում: Տաջիկստանում հիվանդանոցները գերծանրաբեռնված են աշխատում, բազմաթիվ թոքաբորբով հիվանդներ կան, բայց կորոնավիրուս այնտեղ պաշտոնապես չկա, թեև որոշ սահմանափակումներ կիրառվում են: Ռուսաստանում վարակվածների թիվը հասել է 100 000, մահվան դեպքերինը՝ 1000-ին:

Դիտվել է՝ 369

Մեկնաբանություններ