Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Չեխիան թուլացնում է կարանտինի ռեժիմը

Չեխիան թուլացնում է կարանտինի ռեժիմը
30.04.2020 | 15:26

Չեխիայի առողջապահության նախարարության ապրիլի 30-ի հաղորդագրության համաձայն՝ գրանցվել է նոր կորոնավիրուսի 7579 դեպք, մահացել է 227 մարդ:
Խորհրդարանի ստորին պալատն ապրիլի 28-ին վավերացրել է արտակարգ դրությունը մինչև մայիսի 17-ը երկարաձգելու կառավարության առաջարկը:


Իշխանությունները կազմել են կարանտինի ռեժիմն աստիճանաբար թուլացնելու ծրագիր: Ապրիլի 27-ից վերաբացվել են մինչև 2500 քառակուսի մետր տարածքով խանութները, գրադարանները և ֆիթնես-կենտրոնները: Ավելի մեծ խանութները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահները կվերաբացվեն մայիսի 11 -ին, իսկ ռեստորանները, հյուրանոցները, թատրոնները և հանրային նշանակության այլ հիմնարկներ ու ծառայություններ կվերաբացվեն մայիսի 25-ին: Սոցիալական հեռավորության և հանրային վայրերում դիմակներ կրելու պահանջը մնում է ուժի մեջ: Որոշ սահմանափակումներով հանդերձ՝ վերականգնվել է արտասահման մեկնելու հնարավորությունը: Իշխանություններն արտոնել են հանրային հավաքները, պայմանով, որ մասնակիցների թիվը չգերազանցի 10-ը:

Դիտվել է՝ 388

Մեկնաբանություններ