ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին գնել կամ վաճառել սովորական սպառազեն, երբ հոկտեմբերին կսպառվի ՄԱԿ-ի ընդունած արգելքի ժամկետը: Դա կարող է Իրանին դրդել հրաժարվել 2015-ի միջուկային գործարքից և սպառազենի չտարածման պայմանագրից:
«Մենք դա թույլ չենք տա, մենք կաշխատենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ սպառազենի առքուվաճառքի արգելքը երկարաձգելու համար, և եթե չկարողանանք ուրիշներին համոզել, ինքնուրույն կփորձենք ապահովել»,- ասել է պետքարտուղարը:
Սովորական սպառազեն գնելու և վաճառելու Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևով սահմանված արգելքի ժամկետը սպառվում է 2020-ի հոկտեմբերի 23-ին: