Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայաստանի ԱԻՆ-ը հերքում է իր կապը Ռուսաստանում հայտնաբերված 40 տոննա մագսանենգ ծխախոտի հետ

Հայաստանի ԱԻՆ-ը հերքում է իր կապը Ռուսաստանում հայտնաբերված 40 տոննա մագսանենգ ծխախոտի հետ
30.04.2020 | 15:30

Զանգվածային լրատվական միջոցներով, վկայակոչելով ռուսական աղբյուրները, տեղեկություններ են տարածվում, որ ապրիլի 25-ին ՌԴ-ում ձերբակալված տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը։

«Տեղեկացնում ենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն օդանավ չունի», - ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։ Ապրիլի 25-ին ՌԴ ԱԴԾ աշխատակիցները, մաքսային ծառայության հետ միասին, Կրասնոդարի օդանավակայանում կալանավորել են մաքսանենգ ծխախոտի 40 տոննա ընդհանուր քաշով խմբաքանակ: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 2700 տուփ տարբեր ապրանքանիշների ծխախոտ՝ հայկական ակցիզով: Ըստ սահմանապահների՝ Հայաստանից Աֆղանստան էր ուղևորվում՝ Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով։ Փաստաթղթերից նրանցից առգրավվել է կեղծված հաշիվ-ապրանքագիր ու հայտարարագիրը:


Պարզաբանում էր ներկայացրել ՀՀ ՊԵԿ-ը՝ նշելով, որ մաքսային ձևակերպումները և հսկողությունը ՀՀ մաքսային մարմինների կողմից իրականացվել են օրենքի տառին համապատասխան, իսկ այլ երկրի տարածքում դրանց հետ կապված գործողությունների մասով ՀՀ մաքսային մարմինները որևէ իրավասություն չունեն և, բնականաբար, որևէ պատասխանատվություն չեն կարող կրել։

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ