Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Տիգրան Ավինյանը հրաժարականի դիմում չի գրել

Տիգրան Ավինյանը հրաժարականի դիմում չի գրել
30.04.2020 | 15:33

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարականի դիմում չի գրել, Aysor.am-ին ասաց Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Այդ մասին ֆեյսբուքյան մի օգտատեր է գրել ու բոլորը հիմնվել են դրա վրա, նման բան, բնականաբար, չկա», - ասաց Հունանյանը։

Հարցին՝ ազատվել է աշխատանքից նաև Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, Հունանյանը պատասխանեց, որ Սիսեռյանն աշխատանքից չի ազատվել։ Հայտարարությունն արել էր վարչապետի գործերի նախկին կառավարիչ, ՔՊ անդամ Գևորգ Աճեմյանը։ «Լավ լուր հատկապես ամուլսարցիներիս համար` Ավինյանը հենց նոր ազատվեց աշխատանքից։ Ինտրիգը պահելու համար չեմ ասի՝ տեղն ով է լինելու։ Մի քանի օրից կամ արտակարգ իրավիճակի պրծնելուն պես լուրը պաշտոնապես կհրապարակեն կառավարության կայքում», - գրել էր Աճեմյանը:

Դիտվել է՝ 484

Մեկնաբանություններ