Միլանի «Լա Սկալա» թատրոնը պատրաստվում է բացվել սեպտեմբերին: Արդեն ընտրվել են այն ստեղծագործությունները, որոնք կհնչեն բացմանը՝ Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» (մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար) և Լյուդվիգ վան Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան: Առաջին ստեղծագործությունը կնվիրվի կորոնավիրուսից մահացածների հիշատակին, երկրորդը՝ կխորհրդանշի հիվանդության դեմ հաղթանակը: Վերջինի ընտրությունը պատահական չէ, քանի որ սիմֆոնիայի 4-րդ մասը՝ «Ձոն ուրախության», դարձել է Եվրամիության հիմնը:
Համերգներ կտրվեն նաև Բերգամո և Բրեշիա քաղաքներում, որոնք համավարակից ամենից շատ տուժած քաղաքներն են Իտալիայում: