Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

287 վետերան կստանա 300 000 դրամ պարգևավճար

287 վետերան կստանա 300 000 դրամ պարգևավճար
30.04.2020 | 15:46

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Հայրենական մեծ պատերազմի վետարաններին, պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ, յուրաքանչյուրին հատկացնել 300 հազար դրամ պարգևատրում: Այդ նպատակով բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով 86 մլն դրամ հատկացվեց:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հիշեցրեց, որ 2019 թվականից կրկնապատկվել է նրանց ամենամսյա պարգևավճարը՝ 50 հազար դրամից դառնալով 100 հազար դրամ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր Հայաստանում կա 287 պատերազմի վետարան: «Եվ նրանցից յուրաքանչյուրն այս որոշման արդյունքում կստանա 300 հազար դրամ պարգևավճար»,- նշեց վարչապետը:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ