Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է ԱԳ նախարար և ընտրություններում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հետ։ Ֆեյսբուքի իր էջում Արայիկ Հարությունյանը գրել էլ, որ քննարկել են «հայրենիքի առաջ ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին և տարածաշրջանում վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցեր»։
«Մեր երազանքների Արցախի կառուցման հետագա գործընթացներում կարևորել ենք երկրում փոխադարձ հարգանքի ու համերաշխության լիակատար մթնոլորտի ստեղծումը»,- նշել է նա։