Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կառավարությունը կվճարի մինչև 25 000 դրամի հոսանքի և 40 000 դրամի գազի սպառման վճարի 30 տոկոսը

Կառավարությունը կվճարի մինչև 25 000 դրամի հոսանքի և 40 000 դրամի գազի սպառման վճարի 30 տոկոսը
30.04.2020 | 22:11

Կառավարությունն ընդլայնում է էլեկտրաէներգիայի, գազի և ջրի կոմունալ վճարների փոխհատուցման ծրագիրը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որոշեցինք ևս մեկ միջոցառում իրականացնել: Որոշում ենք կայացրել, որ օգնենք նաև այն սպառողներին, ովքեր ունեն 10 հազար 1 դրամից մինչև 25 հազար դրամ էլեկտրաէներգիայի սպառում փետրվար ամսվա համար, և 30 հազար մեկ դրամից մինչև 40 հազար դրամ գազի սպառում: Մենք կփոխհատուցենք այս սպառողների ծախսի 30 տոկոսը»,- ներկայացրեց վարչապետը: Նրա խոսքով` այս պարագայում աջակցությունից կօգտվի 207 837 էլեկտրաէներգիայի բաժանորդ և 81697 գազի բաժանորդ: Վարչապետը հայտնեց, որ չգազիֆիկացված 310 գյուղերի բնակիչների համար էլեկտրաէներգիայի ծախսը կառավարությունը կփոխհատուցի 50 տոկոսով:


Իսկ այն բաժանորդները, որք մարտի համար մինչև 3 000 դրամ ջրի սպառում են ունեցել, նրանց վարձավճարի 50 տոկոսը ևս կփոխհատուցվի: Այս պարագայում առկա է 424 972 բաժանորդ:

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ