Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՀՀ քաղաքացիները հին նմուշի անձնագիր ստանալիս կարող են օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշումը կատարել 10 տարով

ՀՀ քաղաքացիները հին նմուշի անձնագիր ստանալիս կարող են օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշումը կատարել 10 տարով
30.04.2020 | 22:18

Ապրիլի 30-ից ՀՀ տարածքում և օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները կարող են իրենց հին նմուշի /ոչ կենսաչափական/ անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշումը /հանրությանն առավել հայտնի վիզայի կնիքը/ կատարել առավելագույնը 10 տարի ժամկետով, բայց ոչ ավելի քան անձնագրի ընդհանուր ժամկետի ավարտը։


Մինչ փոփոխությունն առավելագույն ժամկետ էր սահմանված 5 տարին։
Քաղաքացիները հին նմուշի անձնագիր ստանալիս կարող են օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշումը կատարել 10 տարով և մինչև անձնագրի ընդհանուր ժամկետի ավարտը ստիպված չեն լինի պարբերաբար դիմել անձնագրային ծառայություններ, ՀՀ դեսպանատներ կամ հյուպատոսական ծառայություններ։

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ